Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունը. Ամիրբեկով

25.05.2024 - 20:06 դիտում

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Էլչին Ամիրբեկովը հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Երևանը և Բաքուն պայմանավորվել են ազատ արձակել կողմերի մոտ պահվող ադրբեջանցի և հայ զինծառայողների: Հայաստանն էլ աջակցությունն է հայտնել COP29-ը Բաքվում անցկացնելու՝ Ադրբեջանի հայտին և հանել իր թեկնածությունը: Իսկ Ադրբեջանն աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:

«Իհարկե, սա մեծ առաջընթաց էր, քանի որ առաջին անգամ ուղիղ շփումների միջոցով մենք վստահության ամրապնդման քայլեր կատարեցինք: Դա ցույց տվեց, որ երկու երկրներն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունները՝ առանց երրորդ կողմերի մասնակցության»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ամիրբեկովի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակվում են։

«Զգուշավոր լավատեսություն ունենք, կարծում ենք, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտին հասցնել մինչև COP29-ի անցկացումը, որը նախատեսված է նոյեմբերին»,- ընդգծել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ