Ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին. Պեսկով

Աննա Կոստանյան 9.05.2024 - 14:56
9.05.2024 - 14:56 դիտում

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականներին և սահմանապահներին դուրս բերել Հայաստանի որոշ շրջաններից, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, պայմանների փոխվելու պատճառով Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այդ հարցում»,- ասել է նա և ճշտել, որ ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ գործընկերների հետ 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրով իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանության ծառայությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ