«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ

Աստղիկ Խաչատրյան 22.05.2024 - 20:23
22.05.2024 - 20:23 դիտում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ընթանում են քննարկումներ` հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում ստեղծված իրավիճակին հնարավորինս արագ լուծում տալու նպատակով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` նշելով, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներից անհիմն դուրս եկած և իրենց  աշխատանքային պարտականությունները չկատարած վարորդները կենթարկվեն պատասխանատվության:

«Վարորդները «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ ունեցել են աշխատանքային պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վարորդները ստանում են 450 հազար դրամ աշխատավարձ, իսկ MAN-ի վարորդները՝ 550 հազար դրամ: Նշված աշխատավարձը վարորդները ստանում են ամսվա մեջ 14 օր աշխատելու դիմաց: Իսկ աշխատանքային պայմանագիրը խախտելու համար կենթարկվեն համապատասխան պատժի»,- նշեց խոսնակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ