Եկեղեցի, ընտանիք, բանակ ու պետականություն: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կարեւորելով եկեղեցու դերը, Գյումրիում քարոզարշավի 6-րդ օրը սկսեց հենց Յոթվերք եկեղեցուց: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի համոզմամբ, երկրում խնդիրների հիմքն այն է, որ հայությունն հեռացել է ազգային հոգեւոր արժեքներից:
Կուսակցության ներկայացուցիչներն անընդունելի են համարում հասարակության պառակտվածությունն ու միմյանց հանդեպ թշնամանքը: Արցախյան վերջին պատերազմի ելքը հենց դա է վկայում:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջնահերթություններից է հասարակության համախմբումը,- ասում են կուսակցության ներկայացուցիչներն ու փաստում, որ ժողովրդի պառակտվածությունը երկրի շահերից չի բխում: