Սույն թվականի հունվարի 22-ին` տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.27⁰ և արևելյան երկայնության 78.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Չինաստան Ակսու քաղաքից 139 կմ արևմուտք, օջախի 13 կմ խորությամբ, 7․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10 բալ:
Ըստ <<РИА Новости>> լրատվական կայքի կա 6 վիրավոր ինչպես նաև փլուզումներ։
Երկրաշարժ Չինաստանում
23.01.2024 - 10:51
նախորդ գրառումը