Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյան

29.12.2024 - 22:04 դիտում

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել քվեարկողներին՝ իրեն «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» ճանաչելու համար:

«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ «Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» և «Հայաստանի լավագույն Ֆուտբոլիստ» ճանաչելու համար:

Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- գրել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։

Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել էր Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ