Եվրոպայի մի շարք երկրներում հայերը փակել են բոլոր եվրոպական միջպետական ճանապարհները, պահանջում են Արցախի անկախության ճանաչում

Աննա Կոստանյան 16.10.2020 - 13:18
16.10.2020 - 13:18 դիտում

Այսօր առավոտից Եվրոպայի մի շարք երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու դատապարտել թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան:
Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Նրանք փակ են պահում միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհները:

Հայերը վանկարկում են «Սփյուռք-Արցախ-Հայաստան», «Արցախը Հայաստան է», «Ստո՛փ, Էրդողան, ստո՛փ, Ալիև», «Ալիև, Էրդողան, տեռորիստ» և այլն:

«Եվրոպայի հայությունն այսօր կազմակերպված երկկողմանի փակել է Եվրոպայի բոլոր ճանապարհները: Չենք պատրաստվում բացել, մինչև լրագրողները չներկայացնեն պահանջները»,-նշում են նրանք:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ