Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հաղորդում է ТАСС-ը։ Այդ մասին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին է հայտնել երկուշաբթի՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի դեկտեմբերի 15-ին։
«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վաղը երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան։