Եվրամիությունը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար

Աննա Կոստանյան 27.01.2025 - 19:26
27.01.2025 - 19:26 դիտում

ԵՄ խորհուրդը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով տեղեկությունը, նշել է, որ այն որևէ էական նշանակություն չունի։

«Եվրամիության այս որոշման մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, սա միայն տեխնիկական խնդիր է: Մեզ համար գլխավորն այն է, որ մեր երկրում կայունությանն ու խաղաղությանը սպառնացող վտանգներ չկան։

Մենք կարող ենք ԵՄ երկրներ մեկնել վիզաներով կամ առանց վիզաների, դա որևէ էական նշանակություն չունի»,- ասել է Կոբախիձեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ