ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել լրագրողների համար անվտանգ միջավայր ապահովել

24.06.2025 - 15:32 դիտում

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների նկատմամբ դատավճիռների վերաբերյալ:

Նշվում է, որ Abzas Media-ի լրագրողներին և աշխատակիցների վերաբերյալ կայացված ծանր դատավճիռները մտահոգիչ զարգացումներ են:

«Անկախ լրագրությունը կենսական դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության և տեղեկացված հասարակական կարծիքի ապահովման գործում: Եվրոպական Միությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և բարենպաստ միջավայր ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության և համագործակցության շարունակմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ