ԵՄ ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Աստղիկ Խաչատրյան 18.10.2023 - 21:04
18.10.2023 - 21:04 դիտում

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տեղեկացնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ Արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին՝ Լյուքսեմբուրգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ