ԵԽ ներկայացուցիչները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել շարունակել բանակցությունները

Աստղիկ Խաչատրյան 13.12.2023 - 22:58
13.12.2023 - 22:58 դիտում

ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդն իր X-ի էջում հրապարակել է իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը, որում նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը.

«Համատեղ հայտարարությունը նշանակալի քայլ է վստահության ձևավորման գործում, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել իրենց բանակցությունները և շարունակում ենք լիովին աջակցել Եվրոպական խորհրդի և Եվրամիության նախագահների ջանքերին՝ հեշտացնելու խաղաղ գործընթացը՝ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ուժի չկիրառման հիման վրա»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ