Ելույթը ավելի շատ օտարերկրյա շահերն էր ներկայացնում․ Աղազարյանի ելույթից հետո իրավիճակն ԱԺ-ում լարվեց

3.07.2025 - 11:51 դիտում

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի ելույթից հետո, որտեղ նա խնդրում էր ռուսական կողմին չտրվել հայկական կողմի սադրանքներին, իրավիճակը լարվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Աղազարյանի ելույթից հետո վանկարկեցին «ամոթ», ինչից հետո ընդդիմության ներկայացուցիչների և նրանց միջև գոռգոռոցներ սկսեցվին։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Հովիկ Աղազարյանին դուրս հրավիրեց դահլիճից և արգելեց նիստի ընթացքում վերջինիս մասնակցությունը։

«Հասկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահերն էր ներկայացնում, ինձ էլ դուրս չեկավ, բայց էմոցիաների մի տրվեք, ելույթներով կարող եք արձագանքել, տեղից մի բղավեք»,- ասաց Արշակյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ