Եթե 2020-ին Թրամփից չգողանային հաղթանակը, ուկրաինական ճգնաժամը գուցե չլիներ. Պուտին

25.01.2025 - 11:56 դիտում

Ռուսաստանը երբևէ չի հրաժարվել ԱՄՆ վարչակազմի հետ շփումներից՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը, հավելել՝ դրանցից հրաժարվել է ԱՄՆ նախկին վարչակազմը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ միշտ ունեցել է գործնական, պրագմատիկ և վստահելի հարաբերություններ:

«Ես չեմ կարող չհամաձայնել նրա հետ, որ եթե նա լիներ նախագահ, եթե նրանից 2020 թվականին չգողանային հաղթանակը, ապա գուցե չլիներ Ուկրաինայում այն ճգնաժամը, որն առաջացավ 2022 թվականին»,- ասել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների։

«Ընդհանուր առմամբ, մենք գործող վարչակազմի հետ կարող ենք բավականին շատ շփման կետեր ունենալ, լուծումներ գտնել այսօրվա առանցքային հարցերի շուրջ։ Դրանցից են ռազմավարական կայունության հարցերը, տնտեսության հարցերը: Ուստի լավ կլինի՝ հանդիպենք՝ հենվելով այսօրվա իրողությունների վրա, հանգիստ խոսենք բոլոր այն ուղղություններով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ