Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում: Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում ՌԴ դրոշի բացակայությանը։
«Այստեղ արարողակարգային հարց ընդհանրապես չկա, ընդունող կողմի դրոշն է միայն լինում: Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում»,- ասել է խոսնակը։
Ավելի վաղ համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ արարողակարգային սխալի պատճառով ՀՀ վարչապետի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ ՌԴ դրոշը չի եղել:
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։