Դիլիջանում բնակելի համալիր է կառուցվում. ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի

Աննա Կոստանյան 2.08.2024 - 12:29
2.08.2024 - 12:29 դիտում
Դիլիջան քաղաքում՝ Շամախյան 1/2 հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։
Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ