Դեսպանությունների ռազմական կցորդներին և ԵՄ առաքելության անդամներին ներկայացվել են Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքները

14.05.2023 - 15:24 դիտում
Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ, որում ասվում է «NOY» նկարն է
Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:
Հնարավոր է սա 5 people նկարն է
Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։
Հնարավոր է սա թեյ and տեքստ նկարն է
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
Հնարավոր է սա helicopter նկարն է
Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ