Հնչում են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժնի վարիչ, դոցենտ Մերի Մկրտչյանի դասարանական համերգի շրջանակներում: Երգացանկի դասական ստեղծագործությունները կատարեցին Գյումրու Ք.Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ուսանողներ: