Դանիան Կիևին է փոխանցել F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակը

7.12.2024 - 18:39 դիտում

Դանիան Կիևին է փոխանցել F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակը: Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ինքնաթիռներն արդեն Ուկրաինայում են։

«Առաջին խմբաքանակի ինքնաթիռներն արդեն խոցում են ռուսական հրթիռները և փրկում մեր ժողովրդին ու ենթակառուցվածքները»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը: Նա կոչ է արել Կիևի մյուս դաշնակիցներին՝ հետևել Կոպենհագենի օրինակին։

Ուկրաինական ԶԼՄ-ները նշում են, որ Դանիան ընդհանուր առմամբ Ուկրաինային պետք է փոխանցեր 19 F-16 կործանիչ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ