Գյումրիում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանի եւ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համատեղ համերգը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը, որի նպատակն է պահպանել ազգային ոչ նյութական մշակույթը , հանրայնացնելն ու փոխանցել սերունդներին։ Ծրագրի շրջանակում Գյումրու Ժողգործիքների նվագախումբը հյուրընկալել էր ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանին: