«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աստղիկ Խաչատրյան 17.01.2025 - 00:09
17.01.2025 - 00:09 դիտում

Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ բժիշկների թիվ 44 խումբը կանչով մեկնել է Մասիսի փողոցի 7 հասցե, որտեղ արձանագրել է Երևանի բնակիչ 58-ամյա Վարուժան Ս․-ի մահը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների պարզվել է, որ Վարուժան Ս․-ն Մասիսի փողոցի 7 հասցեում գտնվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հանկարծամահ է եղել:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով Վարուժան Ս․-ն աշխատում էր «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ