Գողացել են «WhatsApp» հաշիվներ, շատերը չեն կարողանում մուտք գործել «Ֆեյսբուք». Մարտիրոսյանը հայտնել է՝ ինչ անել

Աննա Կոստանյան 27.09.2024 - 15:50
27.09.2024 - 15:50 դիտում

«Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։

Բացի դրանից, շատերը չեն կարողանում մտնել «Ֆեյսբուք», քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս»:

Այս մասին իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ շարունակելով.

«Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը – Վոթսափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը – ինչ-որ մի ընկերոջ միջոցով։

Կփորձեմ անմիջապես «Մետա»-ին ուղարկել տվյալները, փորձենք ձեզ վերականգնել։

Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ