Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է լուրերին, թե Սիլվա Կապուտիկյան փողոցում՝ Բաղրամյան 26-ի հարևանությամբ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն-հրդեհը, այդ հատվածում կառուցվող շենքերն իրենն են։
Նա տեղեկացրել է, որ այս պահին շարժվում է դեպի Բաղրամյան 26 հասցե։
«Բաղրամյան 26-ի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառնն այն է, որ ինչ-որ շենքեր են կառուցվել, ճանապարհը փոքրացել է և այլն։ Բայց ուշագրավ է, որ ինչ-որ մարդիկ, ես տեսանյութեր տեսա, ասում են, որ այդ շենքերը պատկանում են ինձ, և ես այդ շենքերի հետ կապ ունեմ, դա իմ շենքերն են։ Հիմա մենք գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքում այդ շենքերի մոտ, պարզելու՝ արդյոք Ալեն Սիմոնյանը այդտեղ շենք-շինություն ունի՞, թե՞ չունի, և ի վերջո ում են պատկանում այդտեղ կառուցվող շենքերը»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։