Այսօր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, ներկայացրել մանրամասներ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային մրցույթի հաղթող հեռուստաընկերությունների ընտրման կարգի չափորոշիչների վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Ցայգ» հեռուստաընկերությունը եւս հայտ էր ներկայացրել՝ մասնակցելու սլոթի օգտագործման մարզային լիցենզիա ստանալու մրցույթին: Հեռուստաընկերությանը հերթական անգամ շնորհվել է մարզային հեռարձակման իրավունք: