Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում շարունակվում են շինաշխատանքները Օզանյան փողոցում: Փողոցի երթևեկելի մասում այսօր տեղադրվել է ասֆալտի առաջին շերտը, իսկ մայթերի ասֆալտապատման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: