Քաղաքացին միակը չէ, որ բողոքում է Գյումրու կանգառներում երթուղայինին սպասելու համար երկար ժամանակ վատնելուց: Երեկոյան ժամերին է հիմնական խնդիրը: Գյումրու համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի խոսքով՝ ժամային հստակ գրաֆիկ ու երթուղային ցանց կա, ըստ որի էլ աշխատում են վարորդները: Առավել խնդրահարույց են ծայրամասային թաղամասերը կենտրոնին կապող երթուղայինները: 33,14,12,18 ամենաշատ հնչող տրանսպորտային համարներն են, որոնց քաղաքի բնակիչները երկար են սպասում ու դժգոհում շահագործվող քանակից: Ներդրումների պակասն ու քաղաքացիների բողոքը առիթ է մտածելու նոր երթուղային ցանցի ստեղծման եւ նոր ավտոբուսների ձեռքբերման մասին: Գյումրին նոր փոխադրամիջոցներ կունենա, բայց Արտյոմ Սարգսյանի խոսքով՝ կոնկրետ ժամանակ դեռ նշել չեն կարող: