Գյումրու ջահերով երթը՝ շարունակվող պայքարի հրամայականով

Աստղիկ Խաչատրյան 25.04.2023 - 17:40
25.04.2023 - 17:40 դիտում

Ոչինչ չի մոռացվի, իսկ պայքարը դեռ շարունակվում է: Այս գաղափարախոսությամբ ապրիլի 24-ին կայացավ ամենամյա «Ջահերով երթը»։ 108-ամյա անջնջելի հետք թողած ոճիրը աշխարհի կողմից պետք է ճանաչվի. սա այսօրվա պահանջատեր երիտասարդի հորդորն է, իսկ մերօրյա դժվարին իրավիճակում հայրենիքի կողքին լինելու պատասխանատվության գիտակցումը պետք է առաջնային լինի Եղեռնին ականատես եղած հայության սերնդի՝ այսօրվա սերնդի համար։ Գյումրու ՀՅԴ Հայ Երիտասարդական Միության նախաձեռնությամբ կազմակերպված երթը մեկնարկեց Գյումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմացից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ