ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։