Գյումրու ճանապարհների և լուսավորության համար վարկային հավելյալ միջոց ներգրավելու նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգն սպառվեց

Աննա Կոստանյան 2.10.2024 - 11:29
2.10.2024 - 11:29 դիտում

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 2-ի նիստին պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեցին մի շարք նախագծեր:

Ընդունվեց Գյումրու ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար վարկային հավելյալ միջոցներ ներգրավելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ՎԶԵԲ-ի հետ ՀՀ-ի գործող վարկային համաձայնագրում փոփոխություն կկատարվի, և լրացուցիչ 2,7 մլն լրացուցիչ վարկային ռեսուրսներ կներգրավվեն:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր ռազմարդյունաբերողների գործունեությունը դյուրացնելուն նպաստող նախագիծը, համաձայն որի՝ ԲՏԱՆ-ն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթներով օժտել Ռազմարդյունաբերական կոմիտեին՝ նպաստելու Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների երթևեկությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է մեկ լրացում. անհատական շարժունակության միջոցների համար նվազագույն արագություն է սահմանվել ոչ թե 20, այլ 25 կմ/ժամը:

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկած նիստի օրակարգը սպառվեց: Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ