Գյումրու կենտրոնում 51 բարդի կհատվի

Աստղիկ Խաչատրյան 16.05.2024 - 18:15
16.05.2024 - 18:15 դիտում

Նախ առողջություն Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին , ով առողջական խնդիրների պատճառով տևական ժամանակ է՝ աշխատանքի չի ներկայանում:Գյումրու ավագանու հերթական նիստն այսպես մեկնարկեցին  Գյումրու ավագանու անդամները: նիստը գլխավորեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը: Նախ 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 200 000 000 դրամը ուղղվեց բյուջեի ֆոնդային մաս:
Այնուհետև 4 մլն դրամ հատկացվեց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելուն: Նշենք, որ նախորդ տարի նույն նպատակով կրկին նույնքան գումար է դուրս գրվել, ավագանու անդամները նկատեցին, թեեւ գումարի չափը չի փոխվել, բայց  Գյումրիում այս տարի կան նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ