Գյումրու լոկոմոտիվային դեպոյից գողության դեպք է կանխվել

Աննա Կոստանյան 8.09.2020 - 19:02
8.09.2020 - 19:02 դիտում

Սեպտեմբերի 3-ի երեկոյան, ժամը 23.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության աշխատակցից: Նա հայտնում էր, որ լոկոմոտիվային դեպոյի մի արտադրամասի ապակին կոտրված է և ներսում մարդ կա:
Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնում է դեպքի վայր, որտեղ էլ, ընկերության անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, բռնում է կասկածելի անձին: 52-ամյա տղամարդը, որը նույն դեպոյի փականագործն է, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվում բաժին:
Նա խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին, մտել և փորձել կտրել ու գողանալ կայանված էլեկտրաքարշի պղնձյա մալուխները:
Նախապատրաստվում են նյութեր:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ