Գյումրու թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը այսօր ընդունել է Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտ և մասնակցության այլ փաստաթղթեր՝ «Գյումրին կռնա» դաշինքի կողմից. այս մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:
Նշենք, որ ցուցակը գլխավորում է Ազգային Արժեք ակումբի հիմնադիր, գործարար Վարդան Սրտաշյանը։