Գյումրին այս պահին չունի համայնքապետ, բայց այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է. Շիրակի մարզպետ

Աննա Կոստանյան 5.11.2024 - 16:13
5.11.2024 - 16:13 դիտում

««Բալասանյան» դաշինքը քաղաքականությամբ չի ուզում զբաղվել, դրա համար էլ դրել են մանդատները»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը.

«Նրանք քաղաքականությունից ուզեցել են դուրս գալ, դրա համար էլ դրել են մանդատները: Այդտեղ ոչ մի խնդիր չկա: Իսկապես, Գյումրին այս պահին չունի քաղաքապետ, բայց այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է: Բոլորը հրաժարական չեն տվել, աշխատակազմի ղեկավարը տեղում է, աշխատանքները հնարավորինս իրականացվում են: Այս պահին որեւէ արտառոց խնդիր չկա»,- ասաց մարզպետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ