Գյումրեցի ավագ լեյտենանտը երկու երեխաների հայր էր

Հեղինե Մանուկյան 30.09.2020 - 17:15
30.09.2020 - 17:15 դիտում

Կռվեց, պայքարեց ու ընկավ մարտի դաշտում: Գյումրեցի ավագ լեյտենանտ Հովհաննես Գրիգորյանը նահատակվեց Թալիշի զորամասերից մեկում ոսոխի կողմից գրավված դիրքը հետ վերադարձնելու ժամանակ: Հովհաննեսը ծնվել է Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Հովհաննեսը մասնակցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմին, աչքի ընկել իր հերոսական խառնվածքով: Մանկուց հայրենասիրական ոգով դաստիարակված Հովհաննեսի համար հայրենի հողի պաշտպանությունն իր կյանքի սուրբ պարտքն ու պարտականությունն էր: Հովհաննեսն ամուսնացած էր, ուներ 2 զավակ. տղան 2 տարեկան է, աղջիկը՝ ընդամենը 2 ամսական: Ջոկի հրամանատարը հերոսական ուղի կերտեց, նրա անունը գրվեց պատմության էջերում: Զինվորականի ուղին Հովհաննեսն ինքն ընտրեց ու կյանքը նվիրեց ռազմական գործին: Հովհաննեսը գնաց գիտակցված մահվան, նրա անունը հավերժ կմնա յուրաքանչյուրի սրտում: Հովհաննեսին կհուղարկավորեն վաղը Շիրակի պանթեոնում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների կողքին:

0 մեկնաբանություն
2

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ