Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Աննա Կոստանյան 15.05.2024 - 18:07
15.05.2024 - 18:07 դիտում

Մայիսի 15-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:

Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են՝ ամուսիններ, և նրանք նշված շենքի 2-րդ հարկում բնակվում են վարձակալական հիմունքներով։ Նրանց ծեծի է ենթարկել, ապա դեռևս չճշտված առարկայով մարմնական վնասվածքներ պատճառել ազգությամբ հնդիկ մի տղամարդ: Ասվել է նաև, որ նրանց նախքան բռնություն կապել է:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հաջողվել է պարզել հանցանք կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ