Գերիների փոխանակումից հետո ԱՄՆ-ն հավատում է` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է. Միլլեր

Աստղիկ Խաչատրյան 13.12.2023 - 23:36
13.12.2023 - 23:36 դիտում

Այն բանից հետո, երբ տեղի ունեցավ գերիների փոխանակում, Միացյալ Նահանգները հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

«Մենք ողջունում ենք գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը, որ տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն` այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք լրացուցիչ միջոցները: Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են հասնել դրան»,- ասել է նա:

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի այս ուղղությամբ աշխատել Երևանի և Բաքվի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ