Այսօր կեսօրից Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը. երեկ համացանցում տեսնելով Ադրբեջանի կողմից հրապարակված հայ գերիների տեսանյութերը, դրանցում գտել են իրենց ազգականներին: Վերջիններս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով պատասխանել իրենց հարցերին, պարզել գերեվարված անձանց հետագա ճակատագիրը: