ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Մասնավորապես՝
– արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով.
– արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
– առաստաղները ապահով չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
– չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: