Պետք է մի բան արձանագրել, որը դուր չի գա և դուր չի գալիս հանրությանը:
Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին:
«Պաշտոնյա, որը կառավարում է մի քանի միլիարդ դրամ՝ ստանալով 150 հազար դրամ աշխատավարձ, դա արդեն կոռուպցիայի շատ նպաստավոր պայման է, որովհետև, ըստ էության մարդիկ կան, որոնք պետք է չաշխատեն էդտեղ, կամ աշխատելիս ամեն օր էդ գայթակղությունները հաղթահարեն: Մի օր, 2 օր, 3 օր, 10 օր, 20 օր, մի տարի, 2 տարի, 3 տարի, բայց գալիս է պահը, երբ որ բեկումը տեղի է ունենում, և սա նույնպես լրջագույն պրոբլեմ է, որը մենք պետք է հաղթահարենք»,- ասել է վարչապետը: