Բուրաստան գյուղի մոտ բախվել են մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան

5.03.2025 - 20:28 դիտում

Մարտի 5-ին՝ ժամը 19։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և VAZ մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները  երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ