Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները Բուդապեշտում UWW վարկանիշային մրցաշարի են մասնակցում:
Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ:
Ընդ որում, Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում պետք է գոտեմարտեին միմյանց հետ,սակայն Թևանյանը հրաժարվել է դուրս գալ հայրենակցի դեմ ու հաղթանակը շնորհվել է Անդրեասյանին։
Աղբյուր ArmSport.am