Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ուկրաինայի քաղաքացիներին տրված ռուսական անձնագրերը

Աննա Կոստանյան 14.07.2022 - 11:16
14.07.2022 - 11:16 դիտում

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ինքնիշխանության կոպիտ խախտում է որակել ուկրաինացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նոր օրենսդրությունը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն չի ճանաչում նման անձնագրերը։

«Ռուսական նոր օրենսդրությունը, որը պարզեցրել է բոլոր ուկրաինացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը, ուկրաինական ինքնիշխանության ևս մի կոպիտ խախտում է՝ կապված անօրինական պատերազմի հետ։ ԵՄ-ն երբեք չի ճանաչի այդ անձնագրերը», – գրել է Բորելն իր թվիթերյան միկրոբլոգում։

Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ կմնա այն նույն դիրքորոշմանը, որը որդեգրել էլ նաև Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում տրված ռուսական անձնագրերի դեպքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ