ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի Ադրբեջան։
Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով, որ նախատեսված է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը»և ԱՄՆ-ի աջակցությունը այդ գործընթացին:
Հիշեցնենք՝ նախօրեին Բոնոն գտնվում էր Երևանում, որտեղ մի շարք քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել։