Բողոքի ակցիա` Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման կապակցությամբ

Աստղիկ Խաչատրյան 13.12.2022 - 22:36
13.12.2022 - 22:36 դիտում

Այսօր արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ բողոքի ակցիա է իրականացվել Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման կապակցությամբ։ Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ նամակներ են հանձնել՝ ակնկալելով միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի հակաօրինական վարքագծին:

Երիտասարդները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի` հումանիտար աղետը կանխելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ