Բոլոր չորս խոցված անօդաչուները եղել են հետախուզական. ՀՀ ՊՆ

Հրաչ Սահակյան 2.10.2020 - 01:38
2.10.2020 - 01:38 դիտում

Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝  մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու», – գրել է նա։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի 4 ԱԹՍ:

ՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ