Բլինքենը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը

11.05.2022 - 22:10 դիտում

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին վերջին դրական դինամիկան և ապագա հստակ քայլերը, ներառյալ՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, ինչպես նաև մնացած հայ պահվող անձանց ազատ արձակման հարցերը», -նշել է Փրայսը։

Նրա խոսքով` Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները երկկողմ հիմքով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է օգնել երկու երկրներին` հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության:

«Պետքարտուղարը նաև ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդման կարևորությունը և ընդգծել այն կարևոր դերակատարումը, որն Ադրբեջանը շարունակում է ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ»,-նշել է Փրայսը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ