Բիթքոինի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 79 հազար դոլարը՝ անցնելով նախորդ պատմական առավելագույնը՝ 78,000 դոլարը: Սա նշված է Bybit բորսայի առևտրային տվյալների մեջ։
ՀՀ ժամանակով ժամը 08:55-ի տվյալներով՝ բիթքոինը հասել է 79 հազար 331 դոլարի:
Ինչպես ասվում է զեկույցում, այն շարունակում է թանկանալ ԱՄՆ նախագահական մրցավազքում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին։
Բիթքոինի գնի նախորդ ռեկորդը գրանցվել է նոյեմբերի 8-ին: Այն ժամանակ կրիպտոարժույթի գինը բարձրացել էր մինչեւ 77 հազար դոլար։ Ցուցանիշն ամրագրվել է 76,878 հազար դոլարի սահմաններում։