Բեյրութում վառելիքա-քսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 4 անձ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակը:
Լիբանանի Ալ-Ջադիդ հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 50 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները:
Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ: