Բելգրադում 7-րդ դասարանցին դպրոցում կրակ է բացել. կա 9 զոհ

Աննա Կոստանյան 3.05.2023 - 13:11
3.05.2023 - 13:11 դիտում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 14-ամյա յոթերորդ դասարանցին դպրոցում կրակ է բացել, 9 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է news.rs-ը։

Ըստ հրապարակման՝ տղան սպանել է նրանց, ովքեր եղել են ուսումնական հաստատության միջանցքում։ Զոհերի թվում են պահակը և ութ աշակերտ։

Ենթադրվում է, որ դպրոցականը կրակել է հոր ատրճանակից։ Հրատարակության տվյալներով՝ տղան կարող էր լինել թմրանյութի ազդեցության տակ։Հ

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Վիրավոր ուսանողներին շտապ տեղափոխել են հիվանդանոց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ