Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկի Անկախության պալատ՝ Բելառուսի նախագահի նստավայր: Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստին:
Պուտինին նստավայրում դիմավորել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երկու պետությունների ղեկավարները գրկախառնվել են և կարճ զրույց ունեցել:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների պաշտոնական հանդիպման արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատի հանդիսավոր դահլիճում։ Լուկաշենկոն անձամբ է հանդիպում և ողջունում հյուրերին։
Դրանից հետո ղեկավարները համատեղ լուսանկար կանեն, որից հետո կսկսվի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն նիստը։
Այն կանցկացվի նեղ կազմով, իսկ ավելի ուշ կշարունակվի ընդլայնված կազմով՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների ղեկավարների և հրավիրված արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ։
Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն նաև Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ջապարովը։ Զրույցին տեսակապով կմիանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։